Պոլիտեխնիկական համալսարանի գործունեությունը կրկին շարունակում է համապատասխանել ISO միջազգային ստանդարտներին

Պոլիտեխնիկական համալսարանի գործունեությունը կրկին շարունակում է համապատասխանել ISO միջազգային ստանդարտներին

Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի դրական եզրակացության համաձայն, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամին շնորհվել է ISO 9001:2015 միջազգային ստանդարտի պահանջների համապատասխան հավաստագիր՝ 3 տարի ժամկետով:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը 2021 թվականի փետրվար 10-ին ISO 9001:2015 միջազգային ստանդարտի պահանջներով վերասերտիֆիկացման հայտ էր ներկայացրել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին:

Սերտիֆիկացման գործընթացի իրականացման համար «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին է տրամադրվել ՀԱՊՀ Որակի ներքին աուդիտի և կրթական բարեփոխումների պլանավորման վարչության կողմից մշակված ՀԱՊՀ որակի կառավարման համակարգերի փաստաթղթային նոր փաթեթը։

Սերտիֆիկացման մարմինը փաստաթղթային փաթեթի փորձաքննության և դրական եզրակացության հիման վրա փետրվարի 22-ից 24-ը Համալսարանում իրականացրել է որակի կառավարման համակարգի աուդիտ: Աուդիտի խումբը աուդիտի պլանի համաձայն նախնական և ամփոփիչ հանդիպումներ է ունեցել ՀԱՊՀ ռեկտորի պ/կ-ի և բոլոր պրոռեկտորների հետ։ Հանդիպումներ են իրականացվել նաև աուդիտի պլանում ներառված յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավարի և անձնակազմի հետ։

Աուդիտի ընթացքում Որակի ներքին աուդիտի և կրթական բարեփոխումների պլանավորման վարչության մասնակցությամբ տեղի է ունեցել նաև միջազգային ստանդարտի առանձին բաղադրիչների գնահատում։

Սերտիֆիկատը հավաստում է, որ ՀԱՊՀ-ի կողմից նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական կրթական ծառայությունների մատուցման, գիտաարտադրական ծրագրերի ստեղծման և դրանց իրականացման, լրացուցիչ և շարունակական կրթական ծրագրերի իրականացման, ճարտարագիտական, բնագիտական, տնտեսագիտական, դիզայնի գիտությունների բնագավառներում գիտական, հետազոտական, ինովացիոն, նախագծային, փորձագիտական, խորհրդատվական, շինարարական, արտադրական, տեխնիկական հսկողության, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական աշխատանքների իրականացման նկատմամբ ներդրված որակի կառավարման համակարգը համապատասխանում է ISO 9001-2015 միջազգային ստանդարտի պահանջներին:

8112 | 011710041 | 010520345