Պոլիտեխը մենք ենք․ Շնորհավոր ծնունդդ, սիրելի Պոլիտեխնիկ

Պոլիտեխը մենք ենք․ Շնորհավոր ծնունդդ, սիրելի Պոլիտեխնիկ

1933թ. Հայաստանի Շինարարական և Քիմիատեխնոլոգիական ինստիտուտների միավորմամբ ստեղծվեց նոր ինստիտուտ, որը 1933թ. մարտի 1-ից կոչվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ (ԵրՊԻ): Այն ուներ ընդամենը երկու ֆակուլտետ՝ Շինարարական և Քիմիատեխնոլոգիական և 107 ուսանող:

1991թ. նոյեմբերի 29-ին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը վերակազմակերպվեց՝ անվանվելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ): ՀՀ Կառավարության որոշմամբ 2005թ. համալսարանին վերադարձվեց նրա ավանդական «Պոլիտեխնիկ» անունը: Իսկ 2014թ. նոյեմբերի 13-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը վերանվանվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան:

Ավելի քան ութ ու կես տասնամյակների տարեգրություն կերտած ինժեներական հմուտ կադրերի դարբնոց Պոլիտեխնիկը մշտապես ընթացել ժամանակին համաքայլ՝ աչքի ընկնելով իր բարձր վարկանիշով ու հեղինակությամբ:

Այսօր Պոլիտեխնիկը նշում է հիմնադրման 88-րդ տարեդարձը, որի առթիվ շնորհավորում ենք բոլոր պոլիտեխնիկցիներին, մաղթում նորանոր գիտակրթական ձեռքբերումներ և ամենայն բարիք:

8112 | 011710041 | 010520345