Պոլիտեխնիկի ընդունելության կենտրոնում հանդիպումները շարունակվում են

Պոլիտեխնիկի ընդունելության կենտրոնում հանդիպումները շարունակվում են

Փետրվարի 22-26 ընդունելության կենտրոնում հյուրընկալվեցին ՀԱՊՀ ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները: Մեկ շաբաթյա հանդիպումների  շրջանակում աշակերտներին ներկայացվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կրթական ծրագրերը, ընդունելության կարգը, արդի մասնագիտություններն ու աշխատաշուկան: Աշակերտները ունեցան հարց ու պատասխան ընդունելության կենտրոնի աշխատակիցների հետ:

Աշակերտներին առաջին անգամ ներկայացվեց ընդունելության կենտրոնի տելեգրամյան բոտը՝ @Npua_bot, որի միջոցով օգտատերերը  կարող են հեշտությամբ ինֆորմացիա ստանալ կրթական ծրագրերի մասին, իրենց հետաքրքրող հարցերը տալ առցանց խորհրդատուին և անհրաժեշտության դեպքում կապվել ընդունելության կենտրոնի հետ:

8112 | 011710041 | 010520345