«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի (ՀԱՊՀ) հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ ՀԱՊՀ հիմնադրամի տնօրենի (ռեկտորի) թափուր պաշտոնի համար

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի (ՀԱՊՀ) հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ ՀԱՊՀ հիմնադրամի տնօրենի (ռեկտորի) թափուր պաշտոնի համար

Համալսարանի ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի գիտական աստիճան և հետևյալ ուղղություններից առնվազն մեկում ոչ պակաս քան 5 տարվա աշխատանքային փորձ՝

  • բուհում դասավանդման և/կամ գիտական և/կամ վարչական աշխատանքի,
  • բարձրագույն կրթության և/կամ գիտության համակարգի ղեկավար աշխատանքի։

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահի անունով,

2) ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,

3) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),

4) երկու լուսանկար 3×4 չափի,

5) համալսարանի զարգացման հայեցակարգ (փակ ծրարով),

6) գիտական աստիճանի վկայականի պատճենը,

7) ռեկտորի աշխատանքային գործունեությանը ներկայացվող պահանջները հավաստող իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ,

8) հրապարակված հոդվածների, տպագրված գիտական և/կամ ուսումնամեթոդական աշխատանքների սահմանված կարգով հաստատված ցանկը,

9) բնութագիր հիմնական աշխատանքի վայրից, հիմնական աշխատանք չունենալու դեպքում առնվազն 1 բնութագիր,

10) ինքնակենսագրություն,

11) տվյալներ պարգևատրումների, մրցանակների, պատվավոր կոչումների վերաբերյալ (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար դիմումը և կից փաստաթղթերը բնօրինակներով պետք է ներկայացվեն 2021 թվականի հունվարի 27-ից մինչև 2021 թվականի փետրվարի 17-ը ներառյալ ժամը 10:00-ից 16:00-ը՝ բացի հանգստյան օրերից, ՀԱՊՀ ընդհանուր բաժին:

Հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Տերյան 105, հեռախոս՝ 010-56-35-20, 095-95-94-71:

Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի մարտի 1-ին, ժամը 12:00-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիվ 1 մասնաշենքի 1301 դահլիճում:

Ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթի կազմակերպումը և անցկացումը իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ՀԱՊՀ հիմնադրամի ռեկտորի ընտրության կարգով: