Պոլիտեխնիկը հայտարարում է մրցույթ Երևանի կրթահամալիրի մի շարք ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների համար

Պոլիտեխնիկը հայտարարում է մրցույթ Երևանի կրթահամալիրի մի շարք ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների համար

«Հայաստանի  ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ` Երևանի կրթահամալիրի ստորև նշված ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների համար.

1. Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոն՝  տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր կամ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ․

2. Մեխանիկայի և մեքենագիտության ամբիոն` տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր կամ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ․

3. Տնտեսագիտության և կառավարման ամբիոն՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում համալսարանի ընդհանուր բաժին (Երևան, Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 3203 սենյակ. Հեռ. 56 35 20) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

ա) դիմում համալսարանի ռեկտորի անունով,

բ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

գ) քաղվածք աշխատանքային գրքույկից,

դ) ինքնակենսագրություն,

ե) գիտական աստիճանը և/կամ կոչումը հավաստող փաստա­թղթերի պատճենները,

զ) տպագրված գիտական և ուսումնամեթոդական աշխատանք­ների` սահմանված կարգով հաստատված ցուցակը,

է) տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ:

ՌԵԿՏՈՐԱՏ

8112 | 011710041 | 010520345