ՀԱՊՀ Ավագ դպրոցում անցկացվեց Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի կողմից կազմակերպվող օլիմպիադայի 1-ին փուլը

ՀԱՊՀ Ավագ դպրոցում անցկացվեց Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի կողմից կազմակերպվող օլիմպիադայի 1-ին փուլը

2021 թվականի հունվարի 24-ին ՀԱՊՀ Ավագ դպրոցում տեղի ունեցավ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի կողմից անցկացվող օլիմպիադայի 1-ին փուլը՝ դպրոցի  10-ից և 12-րդ դասարանների աշակերտների համար։  Միջոցառումը անցկացվեց Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի և ՀԱՊՀ Ավագ դպրոցի համատեղ ջանքերով: Միջոցառմանը մասնակցում էին ՀԱՊՀ Ավագ դպրոցի տնօրեն Ա․ Պետրոսյանը և տնօրենի տեղակալ Ն․ Համբարձումյանը։

Նշենք, որ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի կողմից անցկացվող օլիմպիադային ՀԱՊՀ Ավագ դպրոցը մասնակցում է արդեն 2-րդ տարին։ Ն․ Համբարձումյանի տեղեկացմամբ օլիմպիադային մասնակցում են դպրոցի այն աշակերտները, ովքեր ցանկություն ունեն իրենց հետագա ուսումը շարունակել Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում։ Հաղթողները օգտվում են բուհի ընձեռած հատուկ իրավունքից և հնարավորություն ստանում ընդունվել բուհ առանց քննության։

Պետք է նշել, որ անցած տարվա օլիմպիադայի հաղթողներ Աշոտ Վարդանյանի և Ռոմանսի Մկրտչյանի շնորհիվ այս տարի նույնպես անցկացվեց օլիմպիադան։

Այս տարի Ավագ դպրոցի 10-ից  12-րդ դասարանի 23 աշակերտներ իրենց գիտելիքները չափեցին Մաթեմատիկա և Ֆիզիկա առարկաներից: Առաջին փուլի հաղթողները կստանան իրավունք մասնակցելու օլիմպիադայի եզրափակիչ փուլին։

Նշենք, որ օլիմպիադայի նպատակն է՝ բացահայտել տաղանդավոր ու նպատակասլաց դպրոցականներին, ովքեր հետաքրքրված են ինժեներատեխնիկական մասնագիտություններով:

8112 | 011710041 | 010520345