Կյանքից հեռացել է Պոլիտեխնիկի պրոֆեսոր Արշակ Շաղգամյանը

Կյանքից հեռացել է Պոլիտեխնիկի պրոֆեսոր Արշակ Շաղգամյանը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմը, աշխատակիցները և ուսանողները խորը վշտով հայտնում են Պոլիտեխնիկի պրոֆեսոր Արշակ Շաղգամյանի մահվան մասին և ցավակցում նրա ընտանիքին, հարազատներին և ընկերներին:

 

Արշակ Սեդրակի Շաղգամյանը ծնվել է 1940թ․, ք. Լենինականում (ք. Գյումրի), ծառայողի ընտանիքում

1947թ-1957թ սովորել է Երևանի թիվ 29 միջնակարգ դպրոցում, դպրոցն ավարտել է արծաթե մեդալով

1957թ ընդունվել է Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ՝ «Ավտոմատիկա, հեռուստամեխանիկա և էլեկտրաչափիչ սարքեր» մասնագիտությամբ։ 1961թ ուսումը շարունակել է նոր հիմնադրված Տեխնիկական կիբեռնետիկայի (այն ժամանակ Ավտոմատիկայի և Հաշվողական Տեխնիկայի) ֆակուլտետում՝ դառնալով այդ ֆակուլտետի առաջին շրջանավարտներից մեկը

1962թ-1963թ աշխատել է Երևանի սարքաշինական գործարանում, զբաղվել է ԽՍՀՄ նավատորմի համար ջերմաստիճանային սարքավորումների մշակմամբ

1963թ-1964թ աշխատել է Էլեկտրամեխանիկայի համամիութենական ինստիտուտի Երևանի բաժանմունքում, երկրի փոքր արհեստական արբանյակների նախագծման և փորձարկման բաժնում

1964թ-1966թ աշխատել է ԽՍՀՄ փ/ա 472 կազմակերպության Երևանյան մասնաճյուղում որպես առաջատար կոնստրուկտոր, ղեկավարում էր սուզանավերի ջերմաստիճանային չափման համակարգերի մշակման աշխատանքները

1966թ-1969թ սովորել է Կույբիշևի պոլիտեխնիկական ինստիտուտի «Ինֆորմացիոն չափիչ տեխնիկա» ամբիոնի ասպիրանտուրայում

1969թ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը

1970թ-1982թ աշխատել է Համամիութենական կոնստրուկտորական բյուրոյում, որպես գլխավոր կոնստրուկտոր, միաժամանակ դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ չափիչ տեխնիկա, էլեկտրական չափումներ, ոչ էլեկտրական մեծությունների չափումներ և այլ բաժիններ

Համամիութենական կոնստրուկտորական բյուրոյում աշխատանքի տարիներին Ա․ Ս․ Շաղգամյանի կողմից մշակված թվանշանային ջերմաչափերը կիրառվել են ինչպես հատուկ նշանակության, այնպես էլ արդյունաբերական լայն նշանակության ոլորտներում։ Այդ ժամանակահատվածում դրանք ԽՍՀՄ առաջին թվանշանային ջերմաչափերից էին

1982թ-1993թ աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Ինֆորմացիոն չափիչ տեխնիկա» ամբիոնում, որպես ամբիոնի դոցենտ

1993թ․ նշանակվել է ՀՊՃՀ «Ինֆորմացիոն չափիչ տեխնիկա» ամբիոնի վարիչի պաշտոնակատար, այնուհետև՝ ամբիոնի վարիչ

1993թ-2011թ․ ղեկավարել է ՀՊՃՀ «Ինֆորմացիոն չափիչ տեխնիկա» (հետագայում՝ «Չափիչ տեխնիկա և ինֆորմացիոն համակարգեր», այնուհետև՝ «Չափիչ տեխնիկա, ստանդարտացում ու սերտիֆիկացում») ամբիոնը․ այդ ընթաքում ամբիոնում բացվել են նոր մասնագիտություններ՝ չափագիտություն, ստանդարտացում, սերտիֆիկացում, որակի կառավարում

2007թ – ՀՊՃՀ գիտական խորհրդի որոշմամբ Արշակ Սեդրակի Շաղգամյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում

2011թ-2013թ աշխատել է է նույն ամբիոնում, որպես ամբիոնի պրոֆեսոր

2013թ – ՀՊՃՀ ռեկտորատի որոշմամբ Արշակ Սեդրակի Շաղգամյանին շնորհվել է ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) ոսկե հուշամեդալ

2013թ-2020թ աշխատել է «էլեկտրոնային չափիչ համակարգեր և չափագիտություն» ամբիոնում, որպես ամբիոնի պրոֆեսոր

78 գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների, մի քանի տասնյակ պատենտների, գյուտի արտոնագրերի, 2 մենագրության, 7 դասագրքերի և 14 ուսումնական ձեռնարկների հեղինակ է

Ամուսնացած է, ունի երկու երեխա և երկու թոռնիկ