COVID-19 համավարակի և պատերազմական դրությամբ պայմանավորված հեռակայի ընդունելության գիտելիքի ստուգման նոր օր է նշանակվել

COVID-19 համավարակի և պատերազմական դրությամբ պայմանավորված հեռակայի ընդունելության գիտելիքի ստուգման նոր օր է նշանակվել

Հարգելի դիմորդներ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է՝

COVID-19 համավարակի և պատերազմական դրությամբ պայմանավորված՝

Բակալավրի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին դիմում-հայտ ներկայացրած, սակայն քննություն չհանձնած անձանց ընդունելության գիտելիքի ստուգման օր է նշանակվել ս․թ․ դեկտեմբերի 21-ը։

Ինչպես նաև վերոնշյալով պայմանավորված՝ փաստաթղթերի ընդունման սահմանված ժամկետում դիմում-հայտ չներկայացրած անձանց ընդունելության մրցույթին մասնակցելու հնարավորություն է ընձեռվում՝ ս․թ․ դեկտեմբերի 14-ից դեկտեմբերի 18-ը՝ մինչ ժամը 18։00-ն  սահմանելով բակալավրի հեռակա կրթական ծրագրով  գործերի ընդունելություն։

 Հարցերի դեպքում զանգահարեք՝ 011 710041, 010 520345