Պոլիտեխնիկի Երևանի կրթահամալիրի մի շարք ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների մրցույթ

Պոլիտեխնիկի Երևանի կրթահամալիրի մի շարք ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների մրցույթ

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ` Երևանի կրթահամալիրի ստորև նշված ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների համար.

1. Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոն՝  տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

2. Քոմփյութերային համակարգերի և ցանցերի ամբիոն` տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

3. Էլեկտրաէներգետիկայի ամբիոն՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

4. Կենսագործունեության անվտանգության և արտակարգ իրավիճակների ամբիոն՝ քիմիական կամ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

5. Մեխանիկայի և մեքենագիտության ամբիոն` տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

6. Ընդհանուր քիմիա և քիմիական տեխնոլոգիաների ամբիոն` քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

7. Լեռնային գործի և շրջակա միջավայրի պահպանության ամբիոն` տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

8. Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոն` տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

9. Լեզուների գիտակրթական կենտրոնի Օտար լեզուների ամբիոն՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր կամ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ (անգլերեն լեզու):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում համալսարանի ընդհանուր բաժին (Երևան, Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 3203 սենյակ. Հեռ. 56 35 20) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

ա) դիմում համալսարանի ռեկտորի անունով,

բ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

գ) քաղվածք աշխատանքային գրքույկից,

դ) ինքնակենսագրություն,

ե) գիտական աստիճանը և/կամ կոչումը հավաստող փաստա­թղթերի պատճենները,

զ) տպագրված գիտական և ուսումնամեթոդական աշխատանք­ների` սահմանված կարգով հաստատված ցուցակը,

է) տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ:

ՌԵԿՏՈՐԱՏ

8112 | 011710041 | 010520345