Կյանքից հեռացել է Պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Լևիկ Աղաջանյանը

Կյանքից հեռացել է Պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Լևիկ Աղաջանյանը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմը, աշխատակիցները և ուսանողները խորը վշտով հայտնում են «Մեքենաշինության արդյունաբերության և տրանսպորտի տնտեսագիտության և կառավարման սեկտոր»-ի վարիչ Լևիկ Աղաջանյանի մահվան մասին և ցավակցում նրա ընտանիքին, հարազատներին և ընկերներին:

 

Լևիկ Հրանտի Աղաջանյանը ծնվել է 1952 թվականին: Նույն թվականին ավարտել է Կամոյի շրջանի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցը: 1968 թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ: 1973 թվականին ավարտել է ԵրՊԻ-ի Մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը: 1981-1984 թվականներին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրայում: