Մեկնարկեց Պոլիտեխնիկի տարեկան գիտաժողովը

Մեկնարկեց Պոլիտեխնիկի տարեկան գիտաժողովը

Դեկտեմբերի 2-ին մեկնարկեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տարեկան գիտաժողովը։ Առաջին լիագումար նիստում գիտաժողովի մասնակիցները լռությամբ հարգեցին պատերազմի զոհերի հիշատակը։ Ելույթներով հանդես եկան ՀԱՊՀ ռեկտորի պարտականությունները կատարող Ռուբեն Աղգաշյանը, Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ակադեմիկոս, պատվավոր պրոֆեսոր Յուրի Սարգսյանը և պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը։

Գիտաժողովի ընթացքում կաշխատեն համալսարանի բոլոր գիտակրթական ուղղությունները ներկայացնող 7 բաժանմունքները և 18 ենթաբաժանմունքները։ Կգումարվեն 23 առցանց նիստեր, որոնց ընթացքում կներկայացվեն 251 հեղինակների շուրջ 140 գիտական զեկուցումներ։ Գիտական աշխատանքների արդյունքները կներկայացնեն Պոլիտեխնիկի դասախոսները, գիտաշխատողները, ուսանողները, ասպիրանտները և 14 այլ կազմակերպությունների ներկայացուցիչները։ Գիտաժողովը կավարտվի դեկտեմբերի 10-ին՝ երկրորդ լիագումար նիստով, որում կամփոփվեն և կվերլուծվեն բաժանմունքների աշխատանքների արդյունքները։

8112 | 011710041 | 010520345