Պոլիտեխնիկում բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրերով ուսումնական գործընթացն կկազմակերպվի առցանց

Պոլիտեխնիկում բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրերով ուսումնական գործընթացն կկազմակերպվի առցանց

Առաջնորդվելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի գրությամբ և հիմք ընդունելով ՀԱՊՀ ռեկտորատի արտահերթ նիստի որոշումը, սույն թվականի հոկտեմբերի 15-ից` 28 օր տևողությամբ բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպումն կիրականացվի առցանց:  Ուումնական գործընթացի կազմակերպումը խստագույնս իրականացնել հաստատված դասացուցակով:

Միաժամանակ ապահովելու է միջանկյալ ստուգումների իրականացումը սահմանված նորմատիվների պահպանմամբ. բակալավրի կրթական ծրագրով առաջին կուրսի համար կազմակերպելով հոկտեմբերի 19-ից 30-ը, իսկ բակալավրի կրթական ծրագրով սովորող 2-4 կուսերի և մագիստրոսի կրթական ծրագրով սովորողների համար հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 6-ը ընկած ժամանակահատվածում: Միջանկյալ ստուգումները անցկացվելու է առցանց ձևաչափով (Zoom և համարժեք գործիքակազմեր):

8112 | 011710041 | 010520345