Հաշվի առնելով նոր «Կորոնավիրուսային հիվանդության» տարածման տեմպերը Պոլիտեխնիկում ուսումնական պրոցեսը կշարունակվի հեռավար, բացառությամբ բակալավրիատի 1-ին կուրսերի։ Մինչ այս պահը համալսարանում կիրառվում էր հիբրիդային ուսումնական գործընթաց, ինչը լիարժեք թույլ է տալիս ճկուն ձևափոխություններ կատարել ուսումնական պրոցեսի ընթացքում։
Փոփոխությունների դեպքում Պոլիտեխնիկի պրոֆեսորադասախասական և ուսանողական համակազմերը կտեղեկացվեն։