Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ուղերձը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ուղերձը

Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ դուք հզոր եք:

Այս օրերին ձեր անձնազոհությունը, կամավորությունը, հայրենակցին օգնելու հսկայական կամքն ու դա իրագործելու ցանկությունը վկայում են, որ Հայաստանն ունենալու է միայն լրջագույն հաջողություններ ու երբեք ծնկի չի գալու՝ որքան էլ որ հզոր լինեն նրա թշնամիներն ու հակառակորդները:

Տեղյակ եմ ուսումնական հաստատություններում իրականացված աշխատանքից՝ շտաբերի հիմնում, ռեսուրսների հավաքագրում, սննդի, այլ պարագաների հավաքագրում, կամավորական խմբերի ձևավորում, Արցախի մեր հայրենակիցներին թև ու թիկունք լինելը:     Հետագայում պատմությունը կգրի սրա մասին, որ ճակատում հաջողությունները նաև ապահովվել են թիկունքում այն հզոր աջակցության շնորհիվ, որի հիմքում դուք եք:

Սիրում եմ բոլորիդ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար

Արայիկ Հարությունյան

#Հաղթումենք

8112 | 011710041 | 010520345