Պոլիտեխնիկը ևս 3 մլն 500 հազար փոխանցեց Արցախին

Պոլիտեխնիկը ևս 3 մլն 500 հազար փոխանցեց Արցախին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում շարունակվում է համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական համակազմի կամավորության սկզբունքով գումարի հավաքագրումը։ Այսօր հավաքագրված ևս 3 մլն 500 հազար ՀՀ դրամը փոխանցվեց «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավին։

Ընդհանուր առմամբ Պոլիտեխնիկական համալսարանը մինչ այս պահը փոխանցել է 22 մլն ՀՀ դրամ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին, ի աջակցություն Արցախի Հանրապետության, Պոլիտեխնիկական համալսարանը իր մասնաճյուղերով, «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավին է փոխանցել 13 մլն 500 ՀՀ դրամ, իսկ սեպտեմբերի 30-ին ևս 5 մլն ՀՀ դրամ։

Սեպտեմբերի 27-ից, Պոլիտեխնիկը իրականացնում է նաև սոցիալական օգնության հավաքագրում։

«#ՀաղթելուԵնք – Միասնության Ուժով»։

8112 | 011710041 | 010520345