Հանուն հայրենիքի պաշտպանության, հերոսաբար զոհվել են Պոլիտեխնիկի ուսանողներ

Հանուն հայրենիքի պաշտպանության, հերոսաբար զոհվել են Պոլիտեխնիկի ուսանողներ

Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հերոսաբար զոհվել են Պոլիտեխնիկի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի «Համակարգչային ճարտարագիտություն» մասնագիտությամբ ուսանող Դավիթ Օհանյանը և Էներգետիկայի էլեկտրատեխնիկայի ինստիտուտի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Սերգեյ Բենիամինյանը:

ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողութունը գլուխ է խոնարհում և ցավակցությունն է հայտնում հերոսների հարազատներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Պոլիտեխնիկը իր զորակցությունն է հայտնում այն զինվորներին և սպաներին ովքեր այս պահին շարունակում են պատվով և անձնուրաց իրականացնել հայրենիքի պաշտպանությունը։

Աստված պահապան մեր բանակին:

Աստված պահապան բոլորիս:

Փառք Հայոց բանակին։

8112 | 011710041 | 010520345