Պոլիտեխնիկը «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավին փոխանցեց 13 մլն 500 հազար ՀՀ դրամ

Պոլիտեխնիկը «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավին փոխանցեց 13 մլն 500 հազար ՀՀ դրամ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորդասախոսական կազմը և ուսանողական հանրույթը միանում է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավին։

Ինչպես 90-ականներին, Պոլիտեխնիկը լինելով առաջին կամավորական ջոկատների հավաքատեղին, այնպես էլ «Քառօրյա պատերազմին» և այսօր, Պոլիտեխնիկական հանրույթը առավել քան միասնական և ամուր կանգնած է մեր պետականության, ազատ Արցախի կողքին։

Ի աջակցություն Արցախի Հանրապետության, Պոլիտեխնիկական համալսարանը իր մասնաճյուղերով, «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավին է փոխանցում 13 մլն 500 ՀՀ դրամ։

Շարունակվում է համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական համակազմի կամավորության սկզբունքով գումարի հավաքագրումը, որն առաջիկա օրերին կփոխանցվի համազգային դրամահավաք-արշավի պաշտոնական հաշվին։

8112 | 011710041 | 010520345