Պոլիտեխնիկական բազմահազար համայնքը իր աջակցությունն է հայտնում Արցախի Հանրապետությանը

Պոլիտեխնիկական բազմահազար համայնքը իր աջակցությունն է հայտնում Արցախի Հանրապետությանը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան և լայնամասշտաբ զինված հարձակումը:

Ինչպես 90-ականներին, Պոլիտեխնիկը լինելով առաջին կամավորական ջոկատների հավաքատեղին, այնպես էլ «Քառօրյա պատերազմին» և այսօր, Պոլիտեխնիկական հանրույթը առավել քան միասնական և ամուր կանգնած է մեր պետականության, ազատ Արցախի կողքին։ Գիտակցելով, որ Հայրենիքի պաշտպանությունը և անվտանգությունը սրաբազան առաքելություն է, Պոլիտեխնիկը անհրաժեշտ բոլոր աշխատանքներում իր գործուն մասնակցությունը կցցուաբերի։

Հաշվի առնելով վերոնշյալը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորդասախոսական կազմը և ուսանողական հանրույթը միանում է նաև «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավին, ինչպես նաև սոցիալական օգնության հավաքագրմանը։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհուրդը ուսանողության և Պոլիտեխնիկական հանրույթի շրջանում իրականացնում է մեդիագրագիտության մակարդակի բարձրացման արշավ, ակտիվ աշխատանք տանելով սոցիալական մեդիայում։ Պոլիտեխնիկի Կիբեռ թիմը շարունակում է իր մասնագիտական աջակցությունը, ստեղծված իրավիճակում։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ևս մեկ անգամ դատարապրտում է Ադրբեջանի Հանրապետության արկածախնդրությունը և հավաստում, որ «#ՀաղթելուԵնք – Միասնության Ուժով»։