Հանուն հայրենիքի պաշտպանության, հերոսաբար զոհվել է Պոլիտեխնիկի ուսանող, ԱՀ ՊԲ զինծառայող Դավիթ Թորոսյանը

Հանուն հայրենիքի պաշտպանության, հերոսաբար զոհվել է Պոլիտեխնիկի ուսանող, ԱՀ ՊԲ զինծառայող Դավիթ Թորոսյանը

Ադրբեջանական հրոսակների սանձազերծած ահաբեկչական գործողություններից հերոսաբար զոհվել է Պոլիտեխնիկի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի 2-րդ կուրսի «Տնտեսագիտություն կապի ճյուղ»-ում մասնագիտությամբ ուսանող Դավիթ Մխիթարի Թորոսյանը:

ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողութունը գլուխ է խոնարհում և ցավակցությունն է հայտնում Դավիթ Թորոսյանի հարազատներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Պոլիտեխնիկը իր զորակցությունն է հայտնում այն զինվորներին և սպաներին ովքեր այս պահին պատվով և անձնուրաց իրականացնում են հայրենիքի պաշտպանությունը։

Աստված պահապան մեր բանակին:

Աստված պահապան բոլորիս:

Փառք Հայոց բանակին։

8112 | 011710041 | 010520345