Պոլիտեխնիկում անցկացվող առցանց քննությունների վերաբերյալ

Պոլիտեխնիկում անցկացվող առցանց քննությունների վերաբերյալ

Հարգելի ուսանողներ

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում 2019/20 ուս. տարվա ամառային քննաշրջանի կազմակերպման համալսարանական հանձնաժողովը 24.08.20թ. նիստում դիտարկել է ուսանողներից ստացած  դիմում-բողոքները և կայացրել հետևյալ որոշումները.

  • Ոչ ուսանողի մեղքով (թեստային հարցի ոչ ճիշտ մուտքագրում, ոչ պատշաճ ձևակերպում և այլն) առաջացած խնդիրների դեպքում ուսանողի քննական գնահատականը վերանայվում է հօգուտ ուսանողի: Որոշումը ամրագրվում է համապատասխան ինստիտուտի տնօրենի/ֆակուլտետի դեկանի նախագահությամբ ստեղծված հանձնաժողովի արձանագրությամբ:
  • Քննության ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով դիմում-բողոքներ ներկայացրած ուսանողներին հնարավորություն է տրվում քննությունը վերահանձնելու` համալսարանում առանձնացված քննասենյակներում: Քննության կազմակերպման օրվա և ժամի մասին ուսանողները նախապես կտեղեկացվեն:
  • Քննաշրջանի կազմակերպման համալսարանական հանձնաժողովը իր շնորհակալությունն է հայտնում այն ուսանողներին, ովքեր պահպանել են քննության մասնակցության համար սահմանված պահանջները և պատշաճ կերպով պատրաստվել են քննաշրջանին:

Միաժամանակ հանձնաժողովը արձանագրել է, որ կան ուսանողներ, ովքեր չպահպանելով քննության մասնակցության համար սահմանված պահանջները փորձել են դիմել տարբեր զարդուղի հնարքների:

Սույնով Համալսարանը նախազգուշացնում է, որ բոլոր նման դեպքերը հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են և կստանան համապատասխան արձագանք, ուստի հորդորում ենք ձեռնպահ մնալ նման միջոցներից: