Պոլիտեխնիկում նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 1-ից

Պոլիտեխնիկում նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 1-ից

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում նոր ուսումնական տարին մեկնարկում է սեպտեմբերի 1-ից։ Առաջինկուրսեցիների համար դասերը սկսելու են սեպտեմբերի 1-ին, իսկ բարձր կուրսերի ուսանողների համար ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից:

Պոլիտեխնիկական համալսարանում, նոր ուսումնական տարին մեկնարկում է հիբրիդային եղանակով։ Դասերը կկազմակերպվեն առկա միայն լաբորատոր և գործնական պարապմունքների պարագայում, մնացած պարագաներում հեռավար եղանակով։

Էլբակ Էլբակյան

ՀԱՊՀ Ուսումնամեթոդական վարչության պետ
www.polytech.am

Առաջին կուրսի ուսանողները իրենց հիբրիդային դասացուցակին կարող են ծանոթանալ, անցնելով հղումով, իսկ հանդիպումների ժամանակացույցի մասին սեղմելով այստեղ։

Պոլիտեխնիկական համալսարանը շնորհավորում է իր ուսանողությանը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթում, որ ցանկացած պարագայում լինեն արժանի պոլիտեխնիկցիներ: