Ձեռներեցության ամառային փառատոն 2020

Ձեռներեցության ամառային փառատոն 2020
Սույն թվականի Օգոստոսի 17-23-ը տեղի կունենա «Ձեռներեցության ամառային փառատոն 2020 (ESF2020)»-ը։   Փառատոնի այս տարվա խորագիրն է «Վերանայիր ապագադ»:
Առցանց փառատոնի ընթացքում կլինեն դասախոսություններ, սեմինարներ, զրույցներ, պանելային քննարկումներ հայերեն և անգլերեն լեզուներով, որտեղ կարող եք գտնել ձեզ հետաքրքրող թեմաները՝ անկախ նրանից ուսանող եք, փորձառու ձեռներեց, թե ունեք մեկ այլ զբաղվածություն, բայց հետաքրքրված եք ձեռներեցության և ստարտափ ոլորտով:
Ընտրեք ձեզ համար ամենագրավիչ ուղղությունը կամ պարզապես մի քանի դասախոսություն և փառատոնի ընթացքում վենչուրային գիտելիքներ ու ոգեշնչում ստացեք հայկական էկոհամակարգի առաջատարներից:

Եթե մրցույթների սիրահար եք, հնարավորություն ունեք մասնակցել «The Future Innovator» մրցույթին, հաղթել ու ստանալ մրցանակներ մեր գործընկեր EU4Business և GIZ-ի, PicsArt- ի և Webb Fontaine-ի կողմից։

ESF2020-ը կանցկացվի Zoom Webinar-ի և Facebook-ի միջոցով: Նամակին կից կարող եք գտնել Փառատոնի ամբողջական ծրագիրը:

ESF2020-ին մասնակցելու համար գրանցվեք այստեղ:
Մանրամասների համար հետևեք EPIC-ի կայքին, կամ  EPIC-ի Ֆեյսբուքյան էջին:
ESF2020-ի  կազմակերպիչն է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ձեռներեցության և Նորարարական Տեխնոլոգիաների Կենտրոնը (AUA EPIC)։
ESF2020-ի  գործընկերներն են ՀԱՀ Զավեն և Սոնա Ակյանի անվան Ճարտարագիտական,Համակարգչի և Տեղեկույթի Գիտություն քոլեջը, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը,  PicsArt Armenia, Webb Fontaine Armenia, Berkeley SkyDeck, և Strategic Value Ventures կազմակերպությունները:
 
#ESF2020 -ին կազմակերպվում է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: