Պոլիտեխնիկի ուսանողների ամառային քննաշրջանը կմեկնարկի օգոստոսի 17-ից

Պոլիտեխնիկի ուսանողների ամառային քննաշրջանը կմեկնարկի օգոստոսի 17-ից

Հարգելի ուսանողներ ստորև ներկայացվում է տեղեկատվություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) 2019/20 ուս. տարվա ամառային քննաշրջանի կազմակերպման վերաբերյալ

  • Բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման 1-ին, 2-րդ, 3-րդ և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա ուսուցման 1-ին կուրսի ուսանողների ամառային քննաշրջանը կսկսվի օգոստոսի 17-ից:
  • Քննական տոմսը ներառում է թվով 50 թեստ, որի ճիշտ պատասխանը գնահատվում է «2» միավոր: Քննության տևողությունը՝ 60 րոպե:
  • Քննությունը իրականացվելու է iUniversity հարթակով, ինչի համար ուսանողներից պահանջվում է ունենալ տեսախցիկով ապահոված համակարգիչ:
  • Սույն հայտարարության 3-րդ կետում նշված գործիքամիջոցով չապահովված ուսանողները կարող են դիմում-հայտ ուղարկել իրենց ուսումնառող ինստիտուտի տնօրենի/ֆակուլտետի դեկանի էլեկտրոնային փոստի հասցեին քննությունը համալսարանում առանձնացված և համապատասխան գործիքամիջոցներով հագեցած հատուկ լսարանում կազմակերպելու խնդրանքով: Դիմում-հայտը պետք է լինի հանգամանալից հիմնավորված: Դիմումները կդիտարկվեն քննաշրջանի կազմակերպման համալսարանական հանձնաժողովում և հիմնավոր լինելու դեպքում կբավարարվեն:
  • Ամփոփիչ քննությունները iUniversity հարթակով հանձնող ուսանողները գիտելիքների գնահատման բողոքարկման ընթացակարգին կարող են ծանոթանալ այստեղ:
8112 | 011710041 | 010520345