Հեռավար վերապատրաստման դասընթաց՝ Դոկտորանտուրայի քաղաքականությունն ու կառուցվածքը

Հեռավար վերապատրաստման դասընթաց՝ Դոկտորանտուրայի քաղաքականությունն ու կառուցվածքը

Կարողությունների զարգացմանը միտված հեռավար վերապատրաստման նպատակն է ուսումնասիրել ԵՄ-ում և մասնավորապես ARMDOCT ծրագրի գործընկեր երկրներում դոկտորական կրթության քաղաքականությունն ու գործառնությունը: Վերապատրաստումը կանդրադառնա դոկտորանտուրայի ԵՄ մոտեցումներին և քաղաքականությանը: Սեմինարների ընթացքում կներկայացվեն դոկտորական կրթության օրակարգը , Զալցբուրգյան սկզբունքները, ինչպես նաև ARMDOCT ծրագրի գործընկերների (Ֆրանսիա, Իտալիա, Լիտվա և Պորտուգալիա) լավագույն փորձը:
Ժան-Մուլին Լիոնի 3 համալսարանի, Թերամոյի համալսարանի, Վիլնյուսի համալսարանի, Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչները կներկայացնեն դոկտորական կրթության քաղաքականությունն ու կառուցվածքը, պետության և բուհերի միջև հարաբերությունները, դոկտորական կրթության քաղաքականության նպատակներն ու գերակայությունները: Կխոսեն հետազոտությունների ռազմավարության, դոկտորական կրթության ֆինանսավորման, և դոկտորական կրթության կազմակերպման մեջ արդյունաբերության ներգրավվածության մասին:  Նրանց խոսքին կհետևի պանելային քննարկում, որը կարտացոլի դոկտորական կրթության արդի մարտահրավերներն ու խնդիրները:

Վերապատրաստումը կանցկացվի «ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԵՒ ԵՄ ՓՈՐՁԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ» (ARMDOCT) ծրագրի շրջանակներում, որը նպատակ ունի բարեփոխելու դոկտորական կրթությունը Հայաստանում Զալցբուրգի սկզբունքներին համահունչ՝ ազգային քաղաքականության և իրավական կար­գավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։
Վերապատրաստումն ավճար է և բաց՝ լայն հանրային լսարանի համար:
Մասնակցության գրանման վերջնաժամկետը հուլիսի 14-ն է:
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել էլեկտրոնային տարբերակով հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/7feHMjceJJdA3J6w7 և միջոցառման մասնակցության հղումը կստանաք Ձեր էլեկտրոնային փոստով:
Տեղերը սահմանափակ են:
Աշխատանքային լեզուն անգլերենն է:

8112 | 011710041 | 010520345