ՀԱՊՀ, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների թիմերը Creative Spark Big Idea Challenge 2020 մրցույթի ազգային փուլի հաղթողներ

ՀԱՊՀ, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների թիմերը Creative Spark Big Idea Challenge 2020 մրցույթի ազգային փուլի հաղթողներ

Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների կողմից Creative Spark Big Idea Challenge 2020 (https://creativespark-bigidea.uk/)-ի երեք «Թվային տեխնոլոգիա», «Սոցիալական ազդեցություն» և «Ստեղծարարություն» անվանակարգերում` առաջադրված տաս թիմերից երկուսը ճանաչվել են ազգային փուլի հաղթողներ։ Ազգային փուլին մասնակցում էին 70 թիմեր Հայաստանյան յոթ հաստատություններից։

My Mirror և NAVIO նախագծերը շարունակում են իրենց պայքարը յոթ երկների ազգային փուլերի հաղթող ճանաչված թիմերի հետ՝  միջազգային մրցույթի և հանրային քվեարկության հաղթող ճանաչվելու համար։

 

7 երկրներից հաղթող թիմերից մրցույթի և  հանրային քվեարկության հաղթող ճանաչված թիմերը, կմասնակցի «Start-up Sprint ծրագրին և կշահեն համապատասխանաբար 3000 և  2000 ֆունտ ստերլինգ մրցանակներ:

Հաջողություն ցանկանանք մեր թիմերին և աջակցենք քվեարկելով նրանց օգտին հետևյալ հղումներով՝

 

Հանրային քվեարկությունը բաց է մինչև սույն թվականի հուլիսի 19-ը ներառյալ։

 

«Ստեղծարար Միտքը» (Creative Spark) հնգամյա նախաձեռնություն է, որը նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության և ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջև միջազգային համագործակցության ձևավորմանը: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Կենտրոնական Ասիայում (Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղստան), Հարավային Կովկասում (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) և Ուկրաինայում: