Դարձիր մեր Աշակերտը

Դարձիր մեր Աշակերտը

Պոլիտեխնիկի ավագ դպրոցի 2020-2021 ուսումնական տարվա 10-րդ դասարաններում սովորել ցանկացող աշակերտների դիմում-հայտերի ընդունելությունը իրականացվելու է առցանց տարբերակով ս.թ. հուլիսի 10-ից հուլիսի 25-ը։ Դիմում-հայտերը առցանց ընդունվում են՝ phs.iuniversity.am հղմամբ: Դիմումը լրացնելիս անհրաժեշտ է կցել համապատասխան փաստաթղթերի լուսապատճեները

էլեկտրոնային լուսանկար,

9-րդ դասարանի ավարտական վկայական,

անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ ծննդյան վկայականի),

Ծնողի անձնագրի:

 

Պոլիտեխնիկի ավագ դպրոցի 2020-2021 ուսումնական տարվա 10-րդ դասարանի ընդունելության համար հատկացվել է 312 տեղ, ըստ հետևյալ ենթահոսքերի և քանակների.

ֆիզիկամաթեմատիկական ենթահոսք -104

ինժեներական ենթահոսք – 156

տնտեսագիտական ենթահոսք – 26

դիզայնի ենթահոսք – 26

 

Դպրոցի ենթահոսքերը ձևավորելու նպատակով իրականացվելու է դիմորդների գիտելիքների ստուգում 2020թ-ի օգոստոսի 4-ին, 5-ին և 6-ին հետևյալ առարկաներից.

ֆիզիկամաթեմատիկական ենթահոսք (մաթեմատիկա, ֆիզիկա – գրավոր),

ինժեներական ենթահոսք (մաթեմատիկա, ֆիզիկա – գրավոր),

տնտեսագիտական ենթահոսք (մաթեմատիկա, ֆիզիկա – գրավոր),

դիզայնի ենթահոսք (մաթեմատիկա – գրավոր)

 

ՀԱՊՀ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Հասցե։ 0009, Երևան, Տերյան 105 ՀԱՊՀ 3-րդ մասնաշենք

Հեռախոս։ 011-71-00-41։ 010-52-03-45

Էլ· փոստ։ [email protected]