«Դիզայն» և «Համակարգչային գրաֆիկա» կրթական ծրագրերի դիմորդներին

«Դիզայն» և «Համակարգչային գրաֆիկա» կրթական ծրագրերի դիմորդներին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում դիմորդները ներբուհական քննություն են հանձնելու «Գծագրություն», «Գծանկար» և «Կոմպոզիցիա» առարկաներից, որոնք տեղի կունենան՝

«Գծագրություն» – հուլիս 2 / ժամը 08։30

«Գծանկար» – հուլիս 4 / ժամը 08։30

«Կոմպոզիցիա» – հուլիս 4 / ժամը 08։30։

Քննության ներկայանալ վերոնշյալ օրերին, ժամը 08։30-ին։ Դիմորդն իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ, վճարման անդորրագիր, տպված քննաթերթ (քննաթերթն ուղարկվել է Ձեր էլ-փոստի հասցեներին) և անհրաժեշտ պարագաներ:

Քննության վճարը՝ 1500 դրամ, հաշվեհամարը՝ 1930004534910100, Բանկ՝ «ԿոնվերսԲանկ ՓԲԸ»։

Վճարման անդորագրի վրա պետք է նշված լինի դիմորդի անունը, ազգանունը, հայրանունը, քննական առարկայի անունը և բուհը։

Հաջողություն ձեզ սիրելի դիմորդներ։