Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը սկսում է քոլեջից բուհ անցման համար դիմումների առցանց ընդունման գործընթացը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը սկսում է քոլեջից բուհ անցման համար դիմումների առցանց ընդունման գործընթացը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը սկսում է քոլեջից բուհ անցման դիմումների ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 30-ը։

Քոլեջից բուհ (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) անցման համար դիմորդները պետք է լրացնեն դիմում-հայտ։
Քոլեջից բուհ (ՀԱՊՀ) անցման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներառում է՝

1. Դիմում՝ ուղղված ռեկտորին (դիմումի օրնակը կցված է),
2. ավարտական փաստաթղթի՝ դիպլոմ և դրա ներդիրի (պատճենը),
3. արձանագրության պատճենը, որտեղ հանձնաժողովի նախագահը երաշխավորել է տվյալ ուսանողին քոլեջից բուհ անցման համար,
4. լուսանկար (3×4 չափսի),
5. անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան հավակնորդների համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայականի, փախստականի վկայական).
6. զինվորական գրքույկ (военнный билет) կամ կցագրման վկայական (приписной) (զորակոչային տարիքի հավակնորդից փաստաթուղթն ընդունվում է, եթե առկա է տարկետման իրավունք տվող, կամ չզորակոչվելու պատճառ հանդիսացող նշումը, իսկ առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումը),
7.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):

Միջուկում (բավարար) գնահատականի առկայության դեպքում, ուսանողը չի կարող մասնակցել քոլեջից բուհ անցմանը:
Դիմորդի փաստաթղթերի փաթեթն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին ([email protected]
Փաթեթներն ուղարկելուց հետո զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010-547689։

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների,  նրանցում  ուսուցանվող մասնագիտությունների  և  տեղերի ցանկը,  որոնց  գծով  թույլատրվում է 2020-2021 ուսումնական տարում միջին  մասնագիտական  պետական  ուսումնական  հաստատությունների  բարձր առաջադիմությամբ շրջանավարտների կրթության շարունակումը բարձրագույն ուսումնական հաստատություններում։

8112 | 011710041 | 010520345