Պոլիտեխնիկի ռեկտորատը խորը վշտով հայտնում է Ս․Դավթյանի մահվան մասին

Պոլիտեխնիկի ռեկտորատը խորը վշտով հայտնում է Ս․Դավթյանի մահվան մասին

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորատը խորը վշտով հայտնում է համալսարանի «Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաներ»  ինստիտուտի ընդհանուր քիմիայի և քիմիական պրոցեսներ ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ք․գ․դ․, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սևան Պարույրի Դավթյանի մահը և իր ցավակցությունները ու կարեկցանքը փոխանցում նրա ընտանիքին ու մերձավորներին։ Մեր առանձնահատուկ վշտակցությունն ու զորակցությունը նրա կյանքի և գործունեության հավատարիմ ընկերուհուն, վաստակաշատ գիտնական, պրոֆեսոր Անահիտ Տոնոյանին և շուտափույթ առողջության մաղթանքներ։

Ս․Պ․Դավթյանը անջնջելի հետք է թողել «Պոլիտեխնիկ»-ի պատմությունում և նրանց ճանաչող բազմաթիվ անձանց հիշողություններում։

ՀԱՊՀ ռեկտորատ