Կյանքից հեռացել է Պոլիտեխնիկական համալսարանի «Քիմիական տեխնոլոգիաներ և պոլիմերային նանոկոմպոզիտներ» բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Սևան Դավթյանը

Կյանքից հեռացել է Պոլիտեխնիկական համալսարանի «Քիմիական տեխնոլոգիաներ և պոլիմերային նանոկոմպոզիտներ» բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Սևան Դավթյանը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմը, աշխատակիցները և ուսանողները խորը վշտով հայտնում են «Քիմիական տեխնոլոգիաներ և պոլիմերային նանոկոմպոզիտներ» բազային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ Սևան Դավթյանի մահվան մասին և ցավակցում նրա ընտանիքին, հարազատներին և ընկերներին:

Դեռևս 2019 թվականի դեկտեմբերին Ս․Դավթյանը իր գիտական գործունեության մասին ամբողջական հարցազրույց էր տվել «Գիտության ուժը» հեռուստանախագծին, պատմելով «ֆրոնտալ պոլիմերիզացիա» տեսության մասին։ ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիրներ «Պոլիմերային պրոցեսների մակրոկինետիկա» բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Անահիտ Տոնոյանը և Պոլիտեխնիկական համալսարանի «Քիմիական տեխնոլոգիաներ և պոլիմերային նանոկոմպոզիտներ» բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Սևան Դավթյանը հաղորդման շրջանակում խոսել են նաև իրենց համատեղ կյանքի, աշխատանքների և նախագծերի և մասին։

Սևան Պարույրի Դավթյանը ծնվել էր 1942 թվականի հուլիսի 22-ին՝ Ախալքալակում: Ավարտել էր Թբիլիսիի թիվ 93 հայկական միջնակարգ դպրոցը: 1965թ. ավարտել էր Երևանի պետական համալսարանի Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը, այնուհետև 1968թ.՝ Մոսկվայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան:

Աշխատանքային գործունեությունը սկսել էր 1986թ. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի «Քիմիական ֆիզիկա» ինստիտուտի Չեռնոգոլովկայի մասնաճյուղում՝ որպես «Պոլիմերացման պրոցեսների մակրոկինետիկա» լաբորատորիայի վարիչ:

1990 թվականից աշխատանքային գործունեությունը սկսել էր Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։

 

 

8112 | 011710041 | 010520345