Պոլիտեխնիկական համալսարանում իրականացվում են ախտահանման աշխատանքներ

Պոլիտեխնիկական համալսարանում իրականացվում են ախտահանման աշխատանքներ

«Կորոնավիրուսային հիվանդության» վարակով պայմանավորված ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմի պայմաններում «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում ավարտական կուրսերի պաշտպանության գործընթացի կազմակերպման նպատակով ընթանում են ավարտական աշխատանքները գնահատող հանձնաժողովի անդամների համար նախատեսված լսարանների ախտահանման աշխատանքներ։

Պաշտպանությունները կազմակերպվելու են առցանց եղանակով։ Ըստ համապատասխան ժամանակացույցի՝ յուրաքանչյուր ուսանող առցանց եղանակով կմիանա Պոլիտեխնիկական համալսարան, որտեղ հանձնաժողովի անդամների ներկայությամբ կներեկայացնի իր աշխատանքը։

Պոլիտեխնիկական համալսարանի քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ Ա․Արամյանի խոսքով, ախտահանման աշխատանքները կատարվում են հատուկ լիցենզավորված կազմակերպությունների կողմից։ «Համապատասխան ախտահանման աշխատանքներն իրականացվում են օզոնային ագրեգատի օգնությամբ։ Վերջինիս միջոցով իրականացվող ախտահանումն անվտանգ է, և ախտահանվում է սենյակի ողջ մակերեսը»,-ասաց Ա․Արամյանը։ Նրա հավաստմամբ՝ մինչ լսարաններ մուտք գործելը, դասախոսները ևս կախտահանեն իրենց ձեռքերը և սենյակում գտնվելու ընթացքում կկրեն դիմակներ։

Պոլիտեխնիկում նախատեսվում է ախտահանման աշխատանքներն իրականացնել երկու մասով՝ մինչ ավարտական աշխատանքների պաշտպանությունը և քննությունները։

Համալսարանի մուտքերի մոտ տեղադրված են նաև ախտահանիչ կետեր։

Հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմի հայտարարումից անմիջապես հետո, Պոլիտեխնիկական համալսարանը, կիրառելով հայտնի տարբեր գործիքամիջոցներ, կրթական, գործընթացն ամբողջապես տեղափոխեց ուսումնառության առցանց տիրույթ։ Միաժամանակ, այդ ամենին զուգահեռ, արագընթաց ձևով գործարկվեց ուսումնառության առցանց կազմակերպման սեփական հարթակային համակարգ, նպատակ ունենալով ընթացող ուսումնական տարբեր պրոցեսները ներառել մեկ միասնական առցանց գործիքային համակարգում, դրանով իսկ առավել վերահսկելի ու արդյունավետ դարձնելու կրթական գործընթացները։ Մասնավորապես, ներդրված միասնական համակարգը, ի տարբերություն շատ այլ գործիքամիջոցների, թույլ է տալիս իրականացնել շարունակական ընթացիկ մոնիթորինգ, այդ թվում որակական և հետևել ոչ միայն պրոֆեսորադասախոսական կազմի կողմից իրականացվող կրթական գործընթացին, այլև ուսանողների մասնակցությանն ընթացող գործընթացին։ Միաժամանակ, թույլատրվել և շարունակվում է թույլատրվել առանձին դեպքերում, ըստ պարապմունքի բնույթով պայմանավորված անհրաժեշտության, պարապմունքների անցկացումը նաև դասախոսի և ուսանողների համար փոխադարձ նախընտրելի այլ գործիքամիջոցներով։

8112 | 011710041 | 010520345