Պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է դիմումների ընդունելություն

Պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է դիմումների ընդունելություն

Այս տարի դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն` հանձնելով ընդունելության մեկ քննություն: Դիմում-հայտերը կներկայացվեն առցանց` մայիսի 25-ից հունիսի 15-ը, իսկ ընդունելության քննությունները տեղի կունենան հուլիսի առաջին տասնօրյակում:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ևս այս տարի ընդունելությունը կկազմակերպվի հեռավար, ՀՀ Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի՝ www.dimord.am կայքի միջոցով:

Ընդունելության կազմակերպման աշխատանքների առանցքում է «Դեպի տեխնոլոգիական հսկա՝ Պոլիտեխնիկ» կարգախոսը, իսկ վերջնական նպատակը` մտածող, ստեղծարար և գիտելիքը արժևորող ուսանող ունենալը։

Այս նպատակով Պոլիտեխնիկի պաշտոնական կայքում ստեղծված է «Դիմորդ» բաժինը, որտեղ յուրաքանչյուր անձ կարող է ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը։

Աշխատանքային օրերին և ժամերին Ընդունելության կենտրոնը հասանելի կլինեն նաև 81-12, 010 52 03 45, 011 71 00 41 հեռախոսահամարներով։

Ընդունելության կազմակերպման աշխատանքների ամբողջական միջոցառումների կազմակերպման գործում իրենց ակտիվ մասնակցությունն ունեն Ուսանողական խորհուրդը, Հասարակության հետ կապերի և լրատվության բաժինը և «Պոլիտեխնիկ» թիմը։ Կազմակերպչական շրջանի աշխատանքներում ընդգրկված են նաև ՀԱՊՀ Ավագ դպրոցն ու Քոլեջը։

8112 | 011710041 | 010520345