Պոլիտեխնիկական համալսարանի քննությունների անցկացման գործընթացը կկազմակերպվի առցանց iUniversity հարթակի գործիքամիջոցների կիրառմամբ

Պոլիտեխնիկական համալսարանի քննությունների անցկացման գործընթացը կկազմակերպվի առցանց iUniversity հարթակի գործիքամիջոցների կիրառմամբ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 13.11.2014թ. թիվ 1290-Ն որոշմամբ հաստատված ՀԱՊՀ կանոնադրության (փոփոխություններով) 54-րդ կետի 12-րդ ենթակետը, ղեկավարվելով նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով ՀՀ կառավարության 2020թ ապրիլի 13-ի թիվ 543-Ն որոշումը Հայաստանի հանրապետությունում 2020թ. մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և ՀՀ կառավարության 2020թ. մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորատի որոշմամբ․

2019/20 ուստարվա ՀԱՊՀ Երևանի քոլեջի միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսումնական գործընթացի ժամանակացույցով նախատեսված, մարտի 30-ից ապրիլի 3-ը Ք64-1,2,3,4,5 և ապրիլի 13-ից 17-ը Ք 63 ակադեմիական խմբերի քննությունների անցկացման գործընթացը կազմակերպել առցանց iUniversity հարթակի գործիքամիջոցների կիրառմամբ՝ սթ. ապրիլի 20-ից 24-ը:

2019/20 ուստարվա ՀԱՊՀ Երևանի քոլեջի միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսումնական գործընթացի ժամանակացույցով նախատեսված, ապրիլի 6-ից մայիսի 15-ը Ք64-1,2,3,4,5 և ապրիլի 20-ից մայիսի 29-ը Ք 63 ակադեմիական խմբերի նախաավարտական պրակտիկաները կազմակերպել ապրիլի 27-ից մինչև հունիսի 5-ը :

2019/20 ուստարվա ՀԱՊՀ Երևանի քոլեջի միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսումնական գործընթացի ժամանակացույցով նախատեսված, մարտի 30-ից ապրիլի 3-ը Ք84-1,2,3,4 ակադեմիական խմբերի քննությունների անցկացման գործընթացը կազմակերպել առցանց iUniversity հարթակի գործիքամիջոցների կիրառմամբ՝ սթ. ապրիլի 20-ից 24-ը: Նույն խմբերի ուսումնական պրակտիկաների կազմակերպման համար սահմանել ապրիլի 27-ից մինչև հուլիսի 17-ը ժամանակահատվածը:

2019/20 ուստարվա ՀԱՊՀ Երևանի քոլեջի միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսումնական գործընթացի ժամանակացույցով նախատեսված, մարտի 30-ից ապրիլի 10-ը Ք71 և ապրիլի 6-ից 10-ը Ք 77 ակադեմիական խմբերի քննությունների անցկացման գործընթացը կազմակերպել առցանց iUniversity հարթակի գործիքամիջոցների կիրառմամբ՝ սթ. ապրիլի 20-ից 24-ը: Ք71 խմբի ուսումնական և նախաավարտական պրակտիկաների կազմակերպման համար համապատասխանաբար սահմանել ապրիլի 27-ից մայիսի 22-ը և մայիսի 25-ից հուլիսի 3-ը ժամանակահատվածները: Ք77 խմբի արտադրական պրակտիկան կազմակերպելու համար սահմանել ապրիլի 27-ից մինչև հուլիսի 10-ը ժամանակահատվածը

2019/20 ուս. տարվա Համալսարանի ուսումնական գործընթացի ժամամանակացույցով, մարտի 30-ից ապրիլի 3-ը, նախատեսված բակալավրի կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանողների ստուգարքների ընդունման գործընթացը կազմակերպել առցանց iUniversity հարթակի գործիքամիջոցների կիրառմամբ՝ սթ. ապրիլի 20-ից 24-ը :

2019/20 ուս. տարվա Համալսարանի ուսումնական գործընթացի ժամամանակացույցով, ապրիլի 6-ից 17-ը նախատեսված բակալավրի կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանողների ամփոփիչ քննությունների ընդունման գործընթացը կազմակերպել առցանց iUniversity հարթակի գործիքամիջոցների կիրառմամբ՝ սթ. ապրիլի 27-ից 30-ը, բացառությամբ ներքոնշյալների`

– Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ, չորրորդ կուրսի ՄԹ640-1 և ՄԹ640-2 ակադեմիական խմբեր,

– Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի ԸՄ 623 և ԸՄ 625 ակադեմիական խմբեր,

– Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտ ԷԷ 608-1 և ԷԷ608-2 ակադեմիական խմբեր,

– Գյումրու մասնաճյուղի ԳՄՇ609Բ  և ԳԻԿ619Բ  ակադեմիական խմբեր:

2019/20 ուս. տարվա Համալսարանի ուսումնական գործընթացի ժամամանակացույցով, մարտի 16-ից 27-ը, նախատեսված մագիստրոսական կրթական ծրագրի երկրորդ կուրսի ուսանողների հետազոտական պրակտիկայի անցկացման գործընթացը կազմակերպել առցանց իրականացվող ուսումնական պարապմունքներին զուգահեռ, ապրիլի 20-ից 24-ը ժամանակահատվածում: