Պոլիտեխնիկում կկազմակերպվի առցանց ուսուցում

Պոլիտեխնիկում կկազմակերպվի առցանց ուսուցում

Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության պատճառով երկրում ստեղծված իրադրությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ստեղծվում է առցանց ուսուցման համար նախատեսված դասախոսությունների ու գործնական աշխատանքների հարթակ: Այն հասանելի կլինի Պոլիտեխնիկի ավագ դպրոցի, քոլեջի, ինչպես նաև ուսանողության համար:

Ստեղծված աննախադեպ իրավիճակում կրթության կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով՝ մարտի 13-ին, Պոլիտեխնիկի ղեկավարությունը քննարկել է առցանց ուսուցման հարթակի հրատապ և ամբողջ ծավալով ներդնելու ու շահագործելու հարցը։

Պոլիտեխնիկական համալսարանի կողմից ստեղծված աշխատանքային խումբը նույն պահից աշխատելով հատուկ ռեժմինով արդեն շաբաթվա ավարտին կապահովի հարթակի գործունեությունը։

Համալսարանում արդեն իսկ ստեղծվել է ուսուցման համակարգի համար նախատեսված դասախոսությունների և գործնական աշխատանքների տեսանկարահանման միջավայրը։

Շաբաթվա ավարտին դասախոսությունները հասանելի կլինեն աշակերտներին և ուսանողությանը` www.polytech.am-ում ստեղծված առանձին համակարգում իրենց գաղտնաբառով:

8112 | 011710041 | 010520345