Պոլիտեխնիկցիների շնորհավորանքը ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ծննդյան առթիվ

Այսօր հանրապետության կրթական և պետական ոլորտների ճանաչված գործիչ, էներգետիկայի բնագավառի անվանի մասնագետ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Զավենի Մարուխյանի ծննդյան տարեդարձն է:

Ոստանիկ Մարուխյանի գործունեությունն անխզելիորեն կապված է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ, որտեղ ուսանողական նստարանից անմիջապես հետո անցնելով դասախոսական և ղեկավարի աշխատանքի բարեխիղճ ու երկարատև ճանապարհ` հասել է ռեկտորի պաշտոնին: Ո․Մարուխյանն այսօր էլ շարունակում է անխոնջ եռանդով իր ավանդը ներդնել Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացման գործին` ի շահ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բարգավաճման:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորատը, պրոֆեսորադասախոսական կազմը, «Պոլիտեխնիկ» պաշտոնաթերթի խմբագրակազմը և Ուսանողական խորհուրդը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորում են Ո․ Մարուխյանին, մաղթում երկարակեցություն, գիտական նորանոր ձեռքբերումներ ու ամենայն բարիք: