Պոլիտեխնիկի բոլոր ուսումնական ստորաբաժանումներում մարտի 2-ից մինչև մարտի 8-ը ներառյալ դադարեցվում է ուսումնական պրոցեսը

Պոլիտեխնիկի բոլոր ուսումնական ստորաբաժանումներում մարտի 2-ից մինչև մարտի 8-ը ներառյալ դադարեցվում է ուսումնական պրոցեսը

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդները կմեկնարկեն մարտի 2-ին և կտևեն մինչև մարտի 8-ը ներառյալ։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարարը։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդակցության արդյունքում, որին մասնակցել են վարչապետը, առողջապահության նախարարը և այլ պաշտոնյաներ։

«Դա թույլ կտա թոթափել լարված իրավիճակը․ որոշումը վերաբերվում է դպրոցներին, քոլեջներին, ուսումնարաններին և բուհերին»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բոլոր ստորաբաժանումներում (բուհ, քոլեջ, դպրոց, մանկապարտեզ և մասնաճյուղեր) մարտի 2-8-ը ներառյալ դադարեցվում է ուսումնական պրոցեսը, սահմանվում է արձակուրդ։