Պոլիտեխը մենք ենք․ Շնորհավոր ծնունդդ, սիրելի Պոլիտեխնիկ

Պոլիտեխը մենք ենք․  Շնորհավոր ծնունդդ, սիրելի Պոլիտեխնիկ

1933թ. Հայաստանի Շինարարական և Քիմիատեխնոլոգիական ինստիտուտների միավորմամբ ստեղծվեց նոր ինստիտուտ, որը 1933թ. մարտի 1-ից կոչվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ (ԵրՊԻ): Այն ուներ ընդամենը երկու ֆակուլտետ՝ Շինարարական և Քիմիատեխնոլոգիական և 107 ուսանող:

1991թ. նոյեմբերի 29-ին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը վերակազմակերպվեց՝ անվանվելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ): ՀՀ Կառավարության որոշմամբ 2005թ. համալսարանին վերադարձվեց նրա ավանդական «Պոլիտեխնիկ» անունը: Իսկ 2014թ. նոյեմբերի 13-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը վերանվանվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան:

Ավելի քան ութ ու կես տասնամյակների տարեգրություն կերտած ինժեներական հմուտ կադրերի դարբնոց Պոլիտեխնիկը մշտապես ընթացել ժամանակին համաքայլ՝ աչքի ընկնելով իր բարձր վարկանիշով ու հեղինակությամբ:

Այսօր Պոլիտեխնիկը նշում է հիմնադրման 87-րդ տարեդարձը, որի առթիվ շնորհավորում ենք բոլոր պոլիտեխնիկցիներին, մաղթում նորանոր գիտակրթական ձեռքբերումներ և ամենայն բարիք:

Պոլիտեխը մենք ենք․ Շնորհավոր ծնունդդ, սիրելի Պոլիտեխնիկ

Պոլիտեխը մենք ենք․ Շնորհավոր ծնունդդ, սիրելի ՊոլիտեխնիկՉենք մոռանում, որ այսօր Գարնան առաջին օրն է՝ Մարտի 1-ը և Պոլիտեխնիկը նշում է հիմնադրման 87-րդ տարեդարձը, որի առթիվ շնորհավորում ենք բոլոր պոլիտեխնիկցիներին, մաղթում նորանոր գիտակրթական ձեռքբերումներ և ամենայն բարիք:Իսկ Դո՛ւ, որտե՞ղ ես ավարտել։Շնորհավորական՝ https://polytech.am/2020/03/01/պոլիտեխը-մենք-ենք․-շնորհավոր-ծնունդդ/#Պոլիտեխնիկ87 #Polytech87

Опубликовано National Polytechnic University of Armenia Воскресенье, 1 марта 2020 г.