Պոլիտեխնիկական և Գորիսի պետական համալսարանների միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Պոլիտեխնիկական և Գորիսի պետական համալսարանների միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Ս․թ․ փետրվարի 25-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, պատվավոր պրոֆեսոր Ո․ Մարուխյանը և Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Ա․ Ղուկասյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Հուշագրի ստրորագրման հիմքում  միջբուհական համագործակցության ապահովման, գիտատեխնիկական և կադրային կարողությունների լիարժեք օգտագործման և առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունն է։

Հուշագրով ամրագրվում է համատեղ ծրագրերի, միջոցառումների իրականացում, կրթական ծրագրերի մասին և այլ անհրաժեշտ տեղեկության տրամադրում, սովորողների և պրոֆեսորադասախոսական կազմի անդամների ակադեմիական շարժունության իրականացում, կրթական ծրագրերի, դասընթացների համատեղ մշակում, սովորողների և դասախոսների մասնագիտական վերապատրաստում, ՀԱՊՀ-ի և ԳՊՀ-ի գիտական ամսագրերում համատեղ ուսումնագիտական հետազոտությունների արդյունքների հրատարակում, ուսանողների գիտահետազոտական, գիտամանկավարժական, ուսումնական արտադրական պրակտիկաների փոխադարձ կազմակերպում, համատեղ գիտաժողովների կազմակերպում և այլ ուղղություններով համագործակցություն:

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Ա․ Ղուկասյանի խոսքով համագործակցության հուշագրի կնքումով բուհերը փաստեցին, այն ինչ որ եղել է։ Նա նշեց, որ Գորիսի պետական համալսարանը եղել է Պոլիտեխնիկական համալսարանի մասնաճյուղը և դա է կարևոր հիմքը հանդիսացել բուհերի համագործակցության համար։ «Բուհերի միջև կապերը, մասնագիտական և տեխնիկական հարաբերությունները չեն խզվել երբեք և խորացնելու մեծ հեռանկար մենք ունենք։ Այս հուշագրով մենք պարզապես փաստաթղթային վավերացում ենք տալիս առկա համագործակցությանը» – նշեց Ա․ Ղուկասյանը։

010 52 03 45