Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի աշակերտները մասնակցեցին «Բաց լաբորատորիա» խորագրով միջազգային կրթական ակցիային

Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի աշակերտները մասնակցեցին «Բաց լաբորատորիա» խորագրով միջազգային կրթական ակցիային

Փետրվարի 21-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կայացավ թվային տնտեսության ոլորտում իրավասությունների փորձարկման և ամրապնդման համար «Բաց լաբորատորիա» խորագրով միջազգային կրթական ակցիան:

Միջոցառումը անցկացվեց Ռուսաստանում նշվող Գիտության օրվա շրջանակում:

Ակցիայի նպատակն էր դպրոցականների շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրության ձևավորումը:

«Բաց լաբորատորիան» ոչ միայն ստուգում է մասնակիցների գիտելիքները, այլև խոսում է գիտության վերջին նվաճումների մասին:

Ակցիային ներկա էին ՀԱՊՀ Ավագ դպրոցի տնօրեն Ալֆրեդ Պետրոսյանը, տնօրենի տեղակալներ Սերգո Եպիսկոպոսյանը, Նելլի Համբարձումյանը և ՀԱՊՀ Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի տնօրեն Կարապետ Կոգարովը։

Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի աշակերտները ևս մասնակցեցին «Բաց լաբորատորիա» խորագրով միջազգային կրթական ակցիային, գրավելով մրցանակային տեղեր:

Հայաստանը երկրորդ անգամ է միանում աշխարհում ամենազանգվածային մեկօրյա գիտական ​​հանրահավաքին: Հայաստանի Հանրապետությունում նման ակցիայի կազմակերպիչը Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնն է:

8112 | 011710041 | 010520345