Մրցույթի հրավեր՝ ուղղված ՀՀ բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին

Մրցույթի հրավեր՝ ուղղված ՀՀ բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին

ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության» ամբիոնը, «Ամբերդ» հետազո­տա­կան կենտրոնը և «Ֆլալեսս» կորպորացիան հայտարարում են մրցույթ «ՀՀ շուկա­յում գործող ավիաընկերությունների բնապահպանական քաղաքականու­թյան համեմա­տա­կան վերլուծությունը» թեմայով:

Մրցույթին մասնակցության պայմաններն են՝

  1. Մրցույթին կարող են մասնակցել հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի կամ մագիստրատուրայի ուսանող­ները:

2. Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:

3. Վերլուծությունը կարող է իրականացվել առավելագույնը 2 մասնակիցների կողմից, որոնցից յուրաքանչյուրը հայտի ներկայացման պահին պետք է հանդի­սանա հայաստանյան որևիցե բուհի բակալավրիատի կամ մագիստրատուրայի ուսանող:

4. Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2020թ. մարտի 11-ը, ժամը՝ 17:30-ը:

5. Զեկույցները և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պետք է ուղարկել ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ [email protected] կամ [email protected] կամ փաստաթղթային տարբերակով ներկայացնել հետևյալ հասցեով՝ Ք.Երևան, Նալբանդյան 128, «Ամբերդ» հետա­զո­տական կենտրոն, Հեռ.: +37410-593426, +37410593429

Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ, հայտի ձևին՝ այստեղ:

Մրցույթի արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած մասնակցին (մասնա­կից­նե­րին) որպես մրցանակ կտրվի երկու ուղեգիր դեպի Իտալիա (ավիատոմս և հյու­րանոց` նախաճաշով):