Պոլիտեխնիկի սաները ևս արժանացել են «Գաղափարից մինչև Բիզնես» մրցույթի դրամաշնորհի

Պոլիտեխնիկի սաները ևս արժանացել են «Գաղափարից մինչև Բիզնես» մրցույթի դրամաշնորհի

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը փետրվարի 5-ին ամփոփել է «Գաղափարից մինչեւ Բիզնես» դրամաշնորհային մրցույթի արդյունքները:

Դրամաշնորհը նպատակ ունի աջակցել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված բեկումնային գաղափարների կյանքի կոչմանը, նոր լուծումների բացահայտմանը, նորարարության զարգացմանը եւ առեւտրայնացման գործընթացներին՝ խթանելով համագործակցությունը հետազոտական խմբերի և կենտրոնների միջև։

Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է 2.500.000 ՀՀ դրամ, սակայն հաղթող թիմերին տրամադրվող ուղղակի ֆինանսավորումից բացի, գործունեության ծավալման ընթացքում նրանք կստանան նաև մասնագիտական խորհրդատվություն։  Նշվում է, որ ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 12 ամիս է:

Պոլիտեխնիկի մի խումբ պատանիներ ևս արժանացան Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Գաղափարից մինչև Բիզնես» մրցույթի դրամաշնորհին։ Նրանց ստեղծած InvestigatoRobot-ը շրջում է խողովակներով և հայտնաբերում վնասված մասերը: Ռոբոտը Ազատուհի Ուլիկյանի ղեկավարությամբ ստեղծել են Անդրանիկ Ոսկանյանը, Արթուր Հակոբյանը, Արտյոմ Հակոբյանը, Լենդրուշ Հարությունյանը, Արամ Մադանցյանը:

Շնորհավորում ենք թիմին և մաղթում նորանոր հաջողություններ։

8112 | 011710041 | 010520345