Պոլիտեխնիկում հյուրընկալեցին Բելառուսի տեխնիկական ազգային համալսարանի ներկայացուցիչներին

Պոլիտեխնիկում հյուրընկալեցին Բելառուսի տեխնիկական ազգային համալսարանի ներկայացուցիչներին

Ս․թ․ փետրվարի 8-ին, ՀԱՊՀ Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը հյուրընկալեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանության ավագ խորհրդատու Սերգեյ Տռոցյուկը, Բելառուսի տեխնիկական ազգային համալսարանի Դասախոսների որակավորման բարձրացման ինստիտուտի տնօրեն Սերգեյ Պիշչյովը և նույն համալսարանի արտասահմանյան ուսանողների գրասենյակի ղեկավար Ելենա Յանուկովիչը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀԱՊՀ Շարունակական կրթության և դասախոսների վերապատրաստման կենտրոնի տնօրեն Արթուր Զապրոսյանը։

ՀԱՊՀ Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնելով Պոլիտեխնիկական համալսարան այցելելու համար։ Ռ․Աղգաշյանը հյուրերին ներկայացրեց Պոլիտեխնիկի միջազգային համագործակցության ծրագրերը և այդ ուղղություններով կատարված աշխատանքները։ Հյուրերին ներկայացվեց նաև համալսարանի ներկայի և ապագայի հետ կապված ծրագրերը։

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև հնարավոր համագործակցության կողմերը։

8112 | 011710041 | 010520345