Պոլիտեխնիկում ավարտվեց «Educational for Drone (eDrone)» ծրագրի երկօրյա աշխատաժողովը

Պոլիտեխնիկում ավարտվեց «Educational for Drone (eDrone)» ծրագրի երկօրյա աշխատաժողովը

Ս․թ․ փետրվարի 7-ին շարունակվեց «Էրազմուս+» «Educational for Drone (eDrone)» ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացվող աշխատանքային հանդիպումը՝ ծրագրի մասնակից 8 երկրների 38 ներկայացուցիչների մասնակցությամբ:

Աշխատաժողովի մասնակիցները ամփոփեցին eDrone նախագծի շրջանակներում կատարված աշխատանքը, ներկայացրեցին առաջիկա անելիքները, որոնք միտված են մասնագիտական գործունեության մեջ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների կիրառման կարողությունների զարգացմանը,  անօդաչու թռչող սարքերի ուսումնառության կենտրոնների ստեղծմանը:

«Էրազմուս+» «Educational for Drone (eDrone)» ծրագրի շրջանակներում մասնակիցները այցելեցին «Ինստիգեյթ» ուսումնական կենտրոն ծանոթանալու Անօդաչու թռչող սարքերի կառավարման և տեխնիկական սպասարկման ծրագրերին։