Պոլիտեխնիկում անցկացվեց խաղ-մրցույթ նվիրված Ռուսաստանի գիտության օրվան

Պոլիտեխնիկում անցկացվեց խաղ-մրցույթ նվիրված Ռուսաստանի գիտության օրվան

Յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 8-ին, Ռուսաստանում նշվում է Գիտության օրը: 1724թ. փետրվարի 8-ին (հին օրացույցով հունվարի 28-ին) Պետրոս Առաջինի կարգադրությամբ իշխող Սենատը հրամանագիր է կազմում Ռուսաստանում գիտությունների ակադեմիա ստեղծելու մասին:

Փետրվարի 7-ին, Պոլիտեխնիկական համալսարանում անցկացվեց Ռուսատանի գիտության օրվան նվիրված ինտելեկտուալ խաղ մրցույթ, որին մասնակցեցեին Պոլիտեխնիկի Ավագ դպրոցի սաները։ Թիմերը ձևավորվել էին Ավագ դպրոցի 10, 11 և 12-րդ դասարանների ենթահոսքերից։

Ինտելեկտուալ խաղին ներկա էին նաև Պոլիտեխնիկ Ավագ դպրոցի տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանը և ՀԱՊՀ Աշխատաշուկայի ուսումնասիրման և մասնագիտական կարիերայի կենտրոնի տնօրեն Կարապետ Կոգարովը։ Խաղ մրցույթը անցկացրեց Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Աննա Մարգարյանը։

Ավագ դպրոցի տնօրենի տեղակալ Ն․Համբարձումյանի խոսքով Ռուսաստանի գիտության օրվան նվիրված խաղ-մրցույթի առաջարկ ստացել էին Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի կողմից և սիրով ընդունել։ «Երկար ժամանակ է ինչ համագործակցում ենք Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ։ Արդյունքը դրական է։ Մենք ողջունում ենք այսպիսի նախաձեռնությունները, և մշտապես մասնակից ենք դարձնում մեր դպրոցականներին։»-նշեց Ն․Համաբարձումյանը։

Խաղ-մրցույթի ավարտին դպրոցի աշակերտները ստացան մասնակցության սերտեֆիկատներ։

010 52 03 45