Մեկնարկեց Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (Armdoct) կարողությունների զարգացման ծրագիրը

Մեկնարկեց Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (Armdoct) կարողությունների զարգացման ծրագիրը

Սույն թվականի փետրվարի 4-ին և 5-ին Եվրասիա միջազգային համալսարանում մեկնարկեց Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (Armdoct) կարողությունների զարգացման ծրագիրը:

Ծրագիրը ներառում է 15 անդամ կազմակերպություններ, այդ թվում 4 ԵՄ բարձրագույն ուսումնական հաս­տա­տութ­յուններ, 8 բարձրագույն ուսումնական հաստատություն և 2 գիտահետազոտական ինստի­տուտ Հա­յաս­տանի Հանրապետությունից, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպոր­տի նա­խարարությունը։

Ծրագրի կոնսորցիումի անդամ է հանդիսանում նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, որը իր ակտիվ մասնակցությունը կունենա ծրագրի աշխատանքային փաթեթների շրջանակներում իրականացվելիք գործառույթներին:

Ծրագրի բացմանը ելույթի խոսքով հանդես եկան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, Եվրոպական միության պատվիրակության ծրագրի ղեկավար Դավիթ Ավագյանի, Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան:

ՀՀ և ԵՄ բարձրագույն ուսումնական հաստատությունների, կրթության փորձագետների, ասպիրանտների, հետազոտողների, գործատուների մասնակցությամբ իրականացվեցին բաց քննարկումներ, որոնց ընթացքում վեր հանվեցին ընդունելության, ղեկավարման, ուսումնառության և դոկտորական կրթության որակի ապահովման մի շարք հիմնախնդիրներ։

Նշենք, որ ARMDOCT ծրագիրը նպատակ ունի բարեփոխելու դոկտորական կրթությունը Հայաստանում Զալցբուրգի սկզբունքներին համահունչ՝ ազգային քաղաքականության և իրավական կարգավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և տնտեսության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։

Ծրագիրը նպատակ ունի խթանելու բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին (EHEA) և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին (ERA) ինտեգրմանը։