Էլբակ Էլբակյանի «Թափանցիկ արևային պատուհաններ» ստարտափը դրամաշնորհ է ստացել

Էլբակ Էլբակյանի «Թափանցիկ արևային պատուհաններ» ստարտափը դրամաշնորհ է ստացել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը փետրվարի 5-ին ամփոփել է «Գաղափարից մինչեւ Բիզնես» դրամաշնորհային մրցույթի արդյունքները:

Դրամաշնորհը նպատակ ունի աջակցել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված բեկումնային գաղափարների կյանքի կոչմանը, նոր լուծումների բացահայտմանը, նորարարության զարգացմանը եւ առեւտրայնացման գործընթացներին՝ խթանելով համագործակցությունը հետազոտական խմբերի և կենտրոնների միջև։

Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է 2.500.000 ՀՀ դրամ, սակայն հաղթող թիմերին տրամադրվող ուղղակի ֆինանսավորումից բացի, գործունեության ծավալման ընթացքում նրանք կստանան նաև մասնագիտական խորհրդատվություն։  Նշվում է, որ ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 12 ամիս է:

«Պատրաստված է Հայաստանում» պիտակով գաղափարներից մեկը ՀԱՊՀ-ի Երևանի քոլեջի տնօրեն Է․ Էլբակյանի «Թափանցիկ արևային պատուհաններ» ստարտափի հիմնադրինն է։ «Թափանցիկ արևային պատուհանները», նոր սերնդի պատուհաններ են որոնք կարող են լինել և պատուհան և արևի էներգիան կլանել ու փոխակերպել էլեկտրաէներգիայի աղբյուրի։ Է․Էլբակյանի ստարտափը հաղթող է ճանաչվել մրցույթում և ստացել 2.500.000 ՀՀ դրամ դրամաշնորհ։ «Սա կփոխարինի արևային պանելներին, տարածքներն ավելի արդյունավետ կօգտագործվեն: Դրանք կարելի է ամբողջությամբ տեղադրել բարձրահարկ շենքերի, էլեկտրական մեքենաների պատուհաններին: Սրանով արդյունավետությունը էապես կբարձրանա»,- նշել է Է․Էլբակյանը:

Ներկայում թիմի ստացած բոլոր թաղանթները լաբորատոր փուլում են, ստացել են  ամենակարևոր 2 շերտերը, սակայն դեռ պետք է համալրեն, որպեսզի ստանան վերջնական պրոդուկտը: Հաղթած գումարն օգտագործելու են երրորդ կարևոր շերտը ստեղծելու համար:  Սակայն վերջնական ապրանքանիշը ստեղծելու համար մոտավոր հաշվարկներով 50 հազար դոլարի չափով ներդրում պետք է անեն:

Տեղեկացնենք նաև, որ ս․թ․ փետրվարի 4-ից ՀԱՊՀ-ի Երևանի քոլեջի տնօրեն Էլբակ Եղիշեի Էլբակյանը տեղափոխվել է ՀԱՊՀ Ուսումնամեթոդական վարչություն՝ զբաղեցնելով վարչության պետի պաշտոնը։

Որպես ՀԱՊՀ-ի Երևանի քոլեջի տնօրեն Է․ Էլբակյանը ունեցել է բազմաթիվ հաջողողություններ բարեփոխումների իրականացման գործընթացում, ինչը ՀԱՊՀ Քոլեջի համար ապահովել է բարձր հեղինակություն ու կայունություն:

Շնորհավորում ենք Էլբակ Էլբակյանին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթում նորանոր գիտակրթական ձեռքբերումներ և հաջողություններ։