Անգլերեն ակումբ տեխնոլոգիական բուհ-ում

Անգլերեն ակումբ տեխնոլոգիական բուհ-ում

ՀԱՊՀ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում իր գործունեությունն է ծավալում Ստեղծարար միտք-Անգլերենի ակումբը, որը ստեղծվել է «Ստեղծարար միտք (Creative Spark)» ծրագրի շրջանակներում, Բրիտանական խորհրդի աջակցությամբ։ Ակումբի գործունեությունն ուղղված է հատկապես ձեռնարկատիրական անգլերենի զարգացմանն ինտերակտիվ դասերի միջոցով՝ օգտագործելով ինտերակտիվ գործիքակազմ և մեթոդաբանություն։ Այն միտված է զարգացնելու խոսակցական անգլերենի հմտությունները, ինչպես նաև ակտիվացնելու նոր ձևավորված բառապաշարը։