«ՏՀՏԷ», «ԷԷ» և «ՄՏԴ» ինստիտուտների տնօրենների թափուր պաշտոնատեղերի տեղակալման մրցույթ

«ՏՀՏԷ», «ԷԷ»  և «ՄՏԴ» ինստիտուտների տնօրենների թափուր պաշտոնատեղերի տեղակալման մրցույթ

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորատը հայտարարում է «Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի», «Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի»  և «Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի» ինստիտուտների տնօրենների թափուր պաշտոնատեղերի տեղակալման մրցույթ։

Ինստիտուտի տնօրենի պաշտոնին կարող են հավակնել ոչ պակաս 5 տարվա գիտամանկավարժական ստաժ, գիտական աստիճան և գիտական  կոչում ունեցող անձինք։

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը պարտավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

    • դիմում ՀԱՊՀ ռեկտորի անունով,
    • կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ 3×4 չափի 1 գունավոր լուսանկարով,
    • քաղվածք աշխատանքային գրքույկից,
    • ինքնակենսագրություն (նաև էլեկտրոնային կրիչով),
    • բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
    • գիտական աստիճանը և գիտական կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները հաստատված սահմանված կարգով,
    • տպագրված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների ցուցակները հաստատված սահմանված կարգով (նաև էլեկտրոնային կրիչով),
    • բնութագիր՝ տրված աշխատատեղից (տվյալ պահին չաշխատելու դեպքում՝ նախկին աշխատատեղից),
    • տվյալներ՝ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ,
    • հավակնորդի գործունեության ծրագիրը փակ և կնքված փաթեթով (նաև էլեկտրոնային կրիչով), որը բացվում է դիմումների ընդունման վերջնաժամկետից հետո:

Ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար դիմումը և կից փաստաթղթերը հանձնվում են ՀԱՊՀ Գիտական խորհրդի քարտուղարին՝ անձամբ (առձեռն) կամ պատվիրված փոստով (Տերյան 105, 3-րդ մասնաշենք):

Դիմումների ընդունման ժամկետը սահմանվում է ս.թ. հունվարի 24-ից մինչև փետրվարի 24-ը, ժամը 1700-ը: