Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի տեղակալման մրցույթ

Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի տեղակալման մրցույթ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է մրցույթ` Երևանի կրթահամալիրի Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համար:

Դեկանի պաշտոնին կարող են հավակնել տվյալ ֆակուլտետում կամ հարակից մասնագիտությամբ այլ ֆակուլտետում աշխատող, առնվազն 5 տարվա գիտաման­կավարժական ստաժ և գիտական աստիճան ու գիտական կոչում ունեցող անձինք:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում համալսարանի ընդհանուր բաժին  (Երևան, Տերյան 105, 3-րդ մասնաշենք, 3202 սենյակ. Հեռ. 56 35 20) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

ա) դիմում համալսարանի ռեկտորի անունով,

բ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

գ) քաղվածք աշխատանքային գրքույկից,

դ) ինքնակենսագրություն,

ե) գիտական աստիճանի, գիտական կոչման և բուհի ավարտական դիպլոմների պատճենները,

զ) տպագրված գիտական և ուսումնամեթոդական աշխատանք­ների` սահման­ված կարգով հաստատված ցուցակները,

է)  ֆակուլտետի զարգացման ծրագիրը,

ը) տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ: