Պոլիտեխնիկական համալսարանի ՀԱՃԼ թիմերը «Մանկական ինժեներական թիմերի «Կվանտորիադա» միջազգային մրցույթ»-ի «Бесшовный навигатор» և «Умная энергетика» ուղղությունների հաղթողներ

Պոլիտեխնիկական համալսարանի ՀԱՃԼ թիմերը «Մանկական ինժեներական թիմերի «Կվանտորիադա» միջազգային մրցույթ»-ի «Бесшовный навигатор» և «Умная энергетика» ուղղությունների հաղթողներ

Դեկտեմբերի 18-ից 21-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում տեղի ունեցավ «Կվանտորիադա» մանկական ինժեներական թիմերի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին Հայաստանի ազգային  պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) «ThreeSmart» և «Error404» թիմերը:

425 դպրոցականներ Ռուսաստանից և արտերկրից՝ այդ թվում նաև Հայաստանից, Իսպանիայից, Ռումինիայից, Էստոնիայից և Ղազախստանից Մոսկվայի «Մանեժ» ցուցասրահում երեք օր շարունակ ցուցադրեցին իրենց ինժեներական գիտելիքները և ներուժը՝ լուծելով իրենց առաջադրված ինժեներական խնդիրները հետևյալ 10 ուղղություններով՝ «Гибкая электроника», «Инструменты редактирования генов», «Оптимальный захват», «Психоэмоциональный тренажер», «Бесшовный навигатор», «Умная энергетика», «Трансформируемый модуль космической станции», «Аэротакси», «Канатная дорога», Low Cost High Tech.

Մանկական ինժեներական թիմերի «Կվանտորիադա» միջազգային մրցույթը, թիմային մրցույթ է բոլոր այն երեխաների և պատանիների համար, ովքեր հետաքրքրվում են ստեղծագործ ինժեներությամբ և գյուտարարությամբ Ռուսաստանում և այլ երկրներում: Առաջանդրանքների կատարումը մասնակիցներից պահանջում է իրական ինժեներական և գիտահետազոտական հմտություններ, լայն միջառարկայական գիտելիքներ և ստեղծագործ մոտեցում:

Սա ոչ ավանդական օլիմպիադա կամ մրցույթ է. աշխատանքն իրականացվում է նախագծային ֆորմատով, իսկ հաղթող են ճանաչվում, բոլոր այն թիմերը, որոնք կարողանում են լուծել ուղղություններում առաջադրված խնդիրները:

Նշենք, որ ընտրական փուլին մասնակցության հայտ ներկայացրած ավելի քան 60000 երեխաներից  (Ռուսաստանի դաշնության բոլոր շրջաններ և 15 արտասահմանյան երկրներ), եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն ստացել էին ընդամենը 450-ը, որից 18-ը՝ Հայաստանից:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՊՀ, ՀԱՃԼ) «Threesmart» և «Error404» թիմեր լավագույնս հաղթահարելով հեռավար ընտրական փուլը, առաջատարի կարգավիճակով մասնակցեցին միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին՝ ներկայացնելով իրենց նախագծերը «Бесшовный навигатор» և «Умная энергетика» ուղղություններում:

«Threesmart» թիմը ստեղծել է տարածքներում տեղակողմնորաշման «NAVIO» բազմաֆունկցիոնալ համակարգը: Մշակել բջջային հեռախոսների համար ծրագրային հավելված, որը պետք է ապահովվի օգտատիրոջ  անընդհատ տեղորոշումն բաց և փակ տարածքներում:

«Error404» թիմի կողմից ստեղծվել է 40 Վտ մինիմալ հզորությամբ խելացի, այլընտրանքային էներգիայի սնման աղբյուրով էլեկտրակայանի մոդել:

Հայաստանյան թիմերը լավագույնս հանդես գալով հաջողությամբ հաղթահարել են եզրափակիչ փուլի առաջադրանքները և ճանաչվել են հաղթող «Умная энергетика» և «Бесшовный навигатор» անվանակարգերում:

 «ThreeSmart» թիմը Երիտասարդ ժյուրիի կողմից արժանացել է նաև լավագույն թիմ մրցանակին: